Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ռիկարդո Միգլիորիի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիայի ու ԵԱՀԿ-ի միջև հարաբերությունները: Բացի այդ, նրանք շոշափել են նաև Սիրիայի հարցը: Միգլիորին շնորհակալություն է հայտնել Դավութօղլուին՝ ԵԱՀԿ-ի գործունեության մեջ Թուրքիայի ներդրման համար: Միգլիորին բարձր է գնահատել սիրիացի փախստականներին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը: