Wednesday, 01 07 2026
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի

«Մինչ այս պահը գործել ենք ոսկերչական զգուշավորությամբ». Վահան Հովհաննիսյանը` Սիրիայի մասին

«Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունն այժմ առավել կենտրոնացել է Սիրիայից Հայաստան եկածներին օգնելու աշխատանքների վրա: Նրանց մի մասը բնակվում է Հայաստանի հեռավոր մասերում, շատերը հնարավորություն չեն ունեցել վերադառնալու և մնացել են այստեղ՝ առանց միջոցների, բնակատեղիի և կամ անգամ առանց շորերի, և չենք կարող նրանց թողել ձեռնունայն: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

«Մերձավոր Արևելքի գաղութների պահպանումը մեզ համար ստրատեգիական նպատակ է, բայց իրավիճակը (ոչ պակաս Թուրքիայի դրդումով), այլ վիճակ է պարտադրում Լիբանանում, Իրանում, Իրաքում, Սիրիայում, և չենք կարող ասել, որ` չէ, պետք է մնալ: Բայց եթե հայությունը դուրս գա այնտեղից, պետք է գա այստեղ: Բայց որ եկավ, պետության համար զանազան հարցեր են առաջանում: Դրա համար այստեղ էլ քաղաքացիական նախաձեռնությունը կարևոր դեր կարող է խաղալ»,- նշել է Վահան Հովհաննիսյանը և հավելել. «Եթե իդեալական տարբերակի մասին խոսենք, կարևոր է, որ Սիրիայում պատերազմը ավարտվի, խաղաղություն հաստատվի, և մարդիկ վերադառնան այնտեղ` հայերը, ուրիշ քրիստոնյաները և բոլոր փախստականները: Բայց դա քիչ հավանական տարբերակ է: Այս առումով մենք պետք է Հայաստանը պատրաստենք փախստականների հնարավոր նոր ալիքին»:

Վ. Հովհաննիսյանի խոսքերով՝ քաղաքական առումով Հայաստանի քայլերը վտանգ չեն կարող ներկայացնել. «Մինչ այս պահը գործել ենք ոսկերչական զգուշավորությամբ: Նույնիսկ փորձել ենք արաբական մամուլում` ոչ Սիրիայում, ցույց տալ, թե տեսեք` հայերը հայերին են օգնում: Բայց այլ արաբական թերթեր հակադարձեցին, որ՝ ոչ, բոլորին են օգնում: Մենք միշտ աշխատել ենք այնպես, որ որևէ մեկը չկարողանա հայերին դարձնել օղակ` իր խնդիրները լուծելու համար»:

Սիրիան, Վահան Հովհաննիսյանի կարծիքով, որպես իսլամական Արևելքի կարևոր սյուներից մեկը, փշրվում, կործանվում է: «Այն, որ Սիրիայի ներսում վաղուց հասունացել էր ներքին հասարակական լարումը, այս վիճակին բերեց»,- ասել է բանախոսը: Ծոցում, ըստ նրա, շատ ավելի դիկտատորական երկրներ կան: Այս առումով Սիրիան ժողովրդավար օազիս էր տարածաշրջանում, ինչը կործանելու համար էլ որոշ պետություններ գնացին այս քայլին: «Թե ինչով կվերջանա՝ չգիտեմ, բայց փաստ է, որ Սիրիան երկար ժամանակ չի կարողանա կայունության հասնել: Եթե դրսի ուժեղ միջամտություն չլինի, Սիրիան ունի պոտենցիալ՝ կարգուկանոն հաստատելու»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը: Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժումը Վահան Հովհաննիսյանը հնարավոր չի համարում, միաժամանակ նշում է, որ Թուրքիան «զրո պրոբլեմ հարևանների հետ» նախագիծը մշակելով՝ հասկացել է «զրո հարևան», և այդպես էլ վարվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում