Իտալական հայտնի Gazzetta dello Sport-ի թղթակիցները համեմատում են Զլատան Իբրահիմովիչի՝ «Միլան»-ում խաղալու ժամանակ ունեցած լավագույն մեկնարկն ու Էլ Շարավիի՝ այս մրցաշրջանում ունեցած մեկնարկը: Արդյունքը, կարելի է փաստել, շվեդացու օգտին չէ:
2010/2011 մրցաշրջանում Իբրան ֆանտաստիկ մեկնարկ է ցույց տվել: Առաջին տասնմեկ խաղում Զլատանը յոթ գոլի հեղինակ է դարձել: Հարկ է նշել, որ Ստեֆանն այդ նույն հաշվարկով արդեն տասը գոլ է հեղինակել:
Պարբերականը նշում է, որ այժմ Զլատանի կորուստն այդքան էլ մեծ անդրադարձ չի ունենա, քանզի «Միլան»-ն Ստեֆան Էլ Շարավի ունի…









































