Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում Եվրասիական իսլամական խորհրդի ֆորումի բացման արարողակարգի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան հետագայում նույնպես շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղ երկխոսության ու համագործակցության միջոցով Կովկասի հակամարտությունների լուծման ուղղությամբ.
«Խաղաղ ճանապարհով հակամարտությունների կարգավորման համար Թուրքիան հանդես է եկել «Կովկասում կայունության ու համագործակցության հարթակ» նախաձեռնությամբ: Թուրքիան մտադիր է նաև հետագայում զարգացնել տվյալ նախաձեռնությունը»:









































