Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը խոսել է թիմի պաշտպանների՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած խաղի մասին:
Արդեն 9 խաղ «արիստոկրատներ»-ը խաղադաշտը չեն լքում առանց բաց թողած գոլի: Վերջին մի քանի խաղերն ապացուցեցին, որ Ռոբերտո Դի Մատեոյի թիմի ամենաթույլ կողմը պաշտպանությունն է:
««Չելսի»-ն սարսափելի պաշտպանություն ունի: Անընդհատ ստիպված եմ լինում գնդակներ հանել սեփական դարպասից: Մեզ շատ կարևոր խաղ է սպասում «Յուվենթուս»-ի դեմ, այդ իսկ պատճառով այդ հարցն ինձ ավելի է մտահոգում»,- հայտարարեց Չեխը:









































