Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի նախկին պետ Գեորգի Կալանդաձեն վերստին կանչվել է դատախազություն: Կալանդաձեի փաստաբանն այս կապակցությամբ հայտարարել է, որ իրեն հայտնի չէ, թե ինչու են իր պաշտպանյալին կանչել դատախազություն:
Վրաստանի գլխավոր դատախազությունը Կալանդաձեին մեղադրում է ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ և երկու անգամ մեղադրանք է ներկայացրել նրա դեմ: Նախ Կալանդաձեն ձերբակալվեց նոյեմբերի 7-ին: Այն ժամանակ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշեց 20,000 լարի գրավի դիմաց ազատ արձակել նրան:
Կալանդաձեն բանտ լքեց հաջորդ օրը՝ գրավի վճարումից հետո: Սակայն դրանից մի քանի օր անց դատախազությունը նրա դեմ ներկայացրեց երկրորդ մեղադրանքը, և այս անգամ դատարանը որոշեց նրան ազատ արձակել 10,000 լարի գրավի դիմաց: