Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

Բռնադատվածները դեմ են Միկոյանի արձանի տեղադրմանը

Այսօր կառավարության մոտ եկած բռնադատվածները իրենց վրդովվմունքն ու վիրավորանքն էին հայտնում առ այն, որ թեև մի քանի օր առաջ հունիսի 14-ը կառավարությունը հռչակել է բռնադատվածների հիշատակի օր, սակայն անտերության է մատնել նրանց: «Անգամ մի ծաղկեպստակ չբերեց դնի Սերժ Սարգսյանը Հաղթանակ զբոսայգում, մինչդեռ այդ հուշարձանն ինքն է դրել»,- ասացին նրանք:

Հայաստանից բռնի ուժով Սիբիր աքսորվածները նշեցին, որ այսօր եկել են կառավարության, նորանշանակ վարչապետի գութը հայցեն:

«Բռնադատվածներն ենք և ժառանգներն ենք, սակայն կառավարությունը արհամարհում է. մի՞թե նրանց ղեկավար կազմում չկան բռնադատվածներ կամ անմեղ զոհեր»,- ասաց կանանցից մեկը՝ հավելելով, որ իրենք լքված են պետության կողմից:

«Հիմա պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում, դիմում ենք գրել, մեր ավանդները արտահերթ պետք է առանց տարիքային սահմանափակման տան, օրորոցի երեխային ագամ տարիքը չհարցրին՝ անմեղ տեղը աքսորեցին, բայց երբ ավանդները պետք է տան, ասում են, որ տարիքը 80-ի պետք է հասնի, բայց մի՞թե ես այդքան կապրեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Աննա Մարտիրոսյանը:

Մարալ Դուրգարյան էլ պատմեց, որ երբ ընտանիքը 46 թվին եկել է արտասահմանից, մի քանի տարի հետո հայրենադարձների համար կոոպերատիվ տուն են կառուցել, բայց երբ ստացել են իրենց բնակարանը Թումանյան փողոցում, տասըհոգանոց ընտանիքին աքսորել են Սիբիր: «Վերադարձել ենք, վախեցել ենք, որ նորից կաքսորեն, չենք պահանջել մեր բնակարանը: Երկար ժամանակ փողոցում ենք ապրել, բայց երբ եղավ անկախ Հայաստան, ես դիմեցի, որ իմ հայրական տունը վերադարձնեն, դատարան էլ դիմեցի. այդ ո՞նց է՝ 15 թվի վարձահատույցը ուզում են, բայց մեզ, որ 49 թվին աքսորել են, մեզ ոչինչ չի հասնում:

Այս հարցը թող լուծվի: Ես իմ հայրենիքում եմ մնալու, դուրս չեմ գալու, պայքարելու եմ՝ հասնեմ նպատակիս, որ հայրական տունս վերադարձնեն: Կարելի՞ է այս ժողովրդին մի բանով օգտակար լինել, ես իմ սեփականությունն եմ պահանջում»,- ասաց նա:

Բռնադատված բողոքողներից շատերը դեմ արտահայտվեցին Երևանում Միկոյանի արձանի տեղադրմանը, քանի որ նրանցից շատերը հենց նրա ստորագրությամբ են աքսորվել Սիբիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում