«Ինտեր»-ի մարզական տնօրեն Մարկո Բրանկան հայտարարել է, որ թիմն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ձեռքբերումներ չի ունենա: Նրա խոսքերով՝ ակումբը ֆինանսական ծանր վիճակում է գտնվում.
«Ձմռանն «Ինտեր»-ը ոչ մի ձեռքբերում չի ունենա: Դա կախված չէ թիմի՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած տեղից:
Ներկայումս «Ինտեր»-ը ֆինանսական ծանր վիճակում է գտնվում և փորձում է ծախսերը հասցնել նվազագույնի»,- Բրանկայի խոսքերը մեջբերում է «Ինտեր»-ի պաշտոնական կայքը:









































