«Լոս-Անջելես Լեյքերս»-ի հարձակվող Պո Գազոլը ռեկորդ է սահմանել՝ դառնալով NBA-ի առաջին իսպանացին և 10-րդ արտասահմանցին, ով վաստակած միավորների թվով հատել է 15.000-ի սահմանը:
Գազոլը ռեկորդը սահմանել է «Հյուսթոն»-ի դեմ խաղում, որտեղ «Լեյքերս»-ը 119:108 հաշվով հաղթանակ տոնեց: Այդ խաղում Պո Գազոլը վաստակեց 17 միավոր.
«Կարծում եմ՝ կարելի է հպարտանալ այս ձեռքբերմամբ: Ուրախ եմ, որ հասել եմ այս բարձունքին, բայց ցանկանում եմ մնալ նույնքան արդյունավետ խաղացող, ինչպիսին եղել եմ իմ մարզական կարիերայի ընթացքում»,- Գազոլին մեջբերում է ամերիկյան մամուլը:









































