Playboy ամսագիրը որոշել է յուրովի նշել Մերիլին Մոնրոյի ողբերգական մահվան 50-ամյա տարելիցը:
Ամսագրի դեկտեմբերյան համարում կհրապարակվեն դերասանուհու մերկ լուսանկարները:
Հրապարակվելիք լուսանկարների թվում կլինեն նաև հայտնի լուսանկարներ, որոնցից է Թոմ Քելլիի արված հայտնի՝ կարմիր թավշով լուսանկարը, նշում է The Daily Mail-ը:
Ամսագիրը խոստանում է, որ ընթերցողը մերկ լուսանկարների հավաքածուում կտեսնի Մերիլինի «գեղեցկության ու ուժի ամբողջ ներկապնակը»: Ներկայացված են նրա՝ ամենավաղ տարիներից մինչև կյանքի վերջին շրջանում լուսանկարիչ Լոուրենս Շիլլերի՝ դերասանուհու մահից 2 ամիս առաջ արված լուսանկարը:
Շատ լուսանկարներ արվել են «պահի տակ»՝ նկարահանման հրապարակներում, նրա ննջարանում, լողավազանի մոտ:
Հրապարակումները զուգորդվում են Մոնրոյի մասին հիշողությունների պատառիկներով, որ դերասանուհու մասին պատմում են կինոքննադատ Ռոջեր Էբերտը, դերասանուհի Կիմ Մորգանն ու հայտնի վիպագիր Ջոն Ափդայկը:
«Նրա ներսում ապրում էր կարծես երկու մարդ՝ սնդուսափայլ Մերիլին Մոնրոն ու փխրուն, տառապող փոքրիկ աղջնակ Նորմա Ջինը»,- գրում է Էբերտը՝ նկատելով, որ նրա ներսում երկու մարդկանց գոյությունը գրավել է շատերին:
«Ի տարբերություն մեզ՝ նա իրեն առավել պաշտպանված էր զգում մերկ վիճակում»,- հայտարարել է ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները:
Դերասնուհին մահացել է 1962թ. օգոստոսի 5-ի գիշերը Լոս Անաջելեսի իր առանձնատանը:







































