Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ի ձերբակալված բարձրաստիճան չինովնիկները, այդ թվում՝ նաև Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի պետ Լևան Կարդավան և Սահմանդրական անվտանգության դեպարտամենտի թբիլիսյան գլխավոր վարչության պետ Գեորգի Կավլաշվիլին, ժամանակավորապես տեղափոխվել են Գլդանի թիվ 8 բանտ:
Թբիլիսիի քաղաքային դատարանը ՆԳՆ-ի ձերբակալված չինովնիկներից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 15-ին ձերբակալվել էր ՆԳՆ-ի 12 բարձրաստիճան աշխատակից, որոնք մեղադրվում են իրենց ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ:
Վրաստանի ՆԳՆ-ի գլխավոր տեսչության պետ Թենգիզ Գունավան ազատ է արձակվել 10,000 լարի գրավի դիմաց, մինչդեռ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար, Թբիլիսիի փոխքաղաքապետ Շոթա Խիզանիշվիլիի դեպքում որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Խիզանիշվիլին մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահման և ապօրինի եղանակով մասնավոր տեղեկատվության ստացման մեջ: Դրա համար նրան սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:









































