Իտալիայի նոր կառավարությունը, որը կձևավորվի ընտրություններից հետո, պետք է շարունակի բարեփոխումներ իրականացնել՝ ներդրողների վստահությունը պահպանելու համար: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նման տեսակետ է հայտնել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին:
Ընտրությունները տեղի են ունենալու հաջորդ տարի և Մոնտին բազմիցս նշել է, որ չի պատրաստվում դնել իր թեկնածությունը: Քուվեյթ կատարած այցի ժամանակ Մոնտին լրագրողներին ասել է, որ չի կարող երաշիխքներ առաջարկել ապագայի համար: «Ես երջանիկ կլինեի, եթե կարողանայինք ուղղել ներկան, ինչն, իմ կարծիքով, փորձում ենք անել համատեղ ջանքերով»,-հայտարարել է Իտալիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Իտալիայի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի մեջ 2011 թ. կեսերից: Երկրի պարտքը 2012 թ. հունիսին հասել է 2 տրիլիոն եվրոյի:









































