Իսրայելն ու պաղեստինցիները պետք է համագործակցեն Եգիպտոսի հետ՝ Գազայի հատվածում բռնությանը վերջ դնելու նրա ջանքերում: Նման կարծիք է կիրակի արտահայտել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը,- հայտնում է ITAR-TASS-ը:
Պան Գի Մունը նախազգուշացրել է, որ «համակարտության հետագա սրումը անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքացիական բնաչության մեծ տառապանքին: «Դրանից անհրաժեշտ է խուսափել»,- նշված է հայտարարությունում:
Նա հաստատել է, որ մոտ ժամանակներս կայցելի տարածաշրջան՝ հանդիպելու իսրայելցի և պաղեստինցի առաջնորդների հետ և «անձամբ կոչ անելու նրանց դադարեցնել բռնությունն ու դրա համար անհրաժեշտ ջանքեր գործադրել»:
Արաբական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Պան Գի Մունը կարճատև մերձավորարևելյան շրջագայության կուղևորվի նոյեմբերի 20-ին: Ըստ տեղեկությունների՝ նա ծրագրում է այցելել Երուսաղեմ և Ռամալլա: Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է կանգ առնել նաև Եգիպտոսում:









































