«Լիվերպուլ»-ի վետերան պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ իր թիմը դեռևս կարող է բարձր տեղ զբաղեցնել ներկայիս առաջնությունում:
«Մենք նախկինի պես լի ենք ամբիցիաներով ու ցանկանում ենք առաջնությունում հնարավորինս լավ հանդես գալ: Բացի այդ, թիմերը, որ մեզանից առաջ են մրցաշարային աղյուսակում, միավորներ են կորցնում:
Այո, մենք լավագույն մեկնարկը չունեցանք այս մրցաշրջանում, բայց ամեն ինչ կարող է փոխվել: Վստահ եմ, որ «Լիվերպուլ»-ն ի զորու է բարձր հորիզոնականներ զբաղեցնել:
Սուարե՞սը: «Լիվերպուլ»-ում միշտ էլ հիանալի հարձակվողներ են եղել: Թե՛ Տորեսը, թե՛ Օուենը, թե՛ Ֆաուլերը: Կարծում եմ, որ Լուիսը շատ մոտ է այս ցուցակում տեղ գտնելուն»,- ասել է Կարագերը:










































