Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում կայացավ ևս մեկ հանդիպում: Բրեմենի «Վերդեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆորտունա Դյուսելդորֆ»-ին:
Բավականին լարված ու իրադարձություններով հարուստ խաղ ստացվեց: Խաղի արդեն 10-րդ րոպեին «Ֆորտունա»-ն ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն էլ հստակ իրացրեց Լանգենեկեն:
«Վերդեր»-ը սթափվեց միայն ընդմիջումից հետո, ու «Ֆորտունա»-ի պաշտպանությունը տեղի տվեց՝ բաց թողնելով գոլ արդեն 51-րդ րոպեին:
Ավելի ուշ «Վերդեր»-ի կազմում հեռացվեց Ասանի Լուկիմյան, սակայն դա էլ չխանգարեց բրեմենցիներին խփել հաղթական գոլը:
Վերդեր – Ֆորտունա՝ 2:1
Գոլերը՝ Պետերսեն, Դե Բրույնե (51′, 82′) – Լանգենեկե (10’ – 11մ)
Հեռացում` Լուկիմյա (77′)









































