Ռուսաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում Սարանսկի «Մորդովիա»-ն սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց Կրասնոդարի «Կուբան»-ին: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը:
Օզբիլիսն ու Պիզելին «Կուբան»-ի մեկնարկային կազմում էին և փոխարինվեցին 60-րդ և 74-րդ րոպեներին:
«Մորդովիա» – «Կուբան»` 0:3
0:1 Ստեպանետս (18′), 0:2 Բալդե (28′) 0:3 Օզբիլիս (49′)








































