Saturday, 20 06 2026
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Եթե ԱԺ-ում ձևավորվի Մարտի 1-ի նոր հանձնաժողով, այն կտարբերվի Նիկոյանի հանձնաժողովից. Ա. Հովհաննիսյան

Այսօր Մարտի 1-ի գործով ԱԺ-ում նոր ժամանակավոր հնարավոր հանձնաժողովի գործառույթների մասին են խոսել ՀԱԿ խմբակցության պատգամավորներն ու 2008 թ. Մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանք: ԱԺ-ում այս նախագիծը շրջանառության մեջ մտցրած պատգամավորներն ասել են, թե ինչով է նոր հանձնաժողովը տարբերվելու Նիկոյանի հանձնաժողովից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ Նիկոյանի հանձնաժողովից նոր հանձնաժողովը տարբերվելու է, քանի որ այլ խնդիրներ է դրել իր առաջ: Ըստ նրա՝ ԱԺ-ում Մարտի 1-ի գործով նոր հանձնաժողովի հիմնական գործառույթը լինելու է Մարտի 1-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների, Հատուկ քննչական ծառայության, Դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունը և հիմնավորվածությունը քննելը:

«Նիկոյանի հանձնաժողովը իբր պետք է սպանությունների կոնկրետ դեպքերն ուսումնասիրեր, որը չարեց, իսկ այս հանձնաժողովի օրակարգը շատ ավելի լայն է: Հանձնաժողովն ուսումնասիրելու է նաև չորս բանաձևերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ի կողմից։ Ուսումնասիրվելու է՝ դրանք կատարվել են, թե՝ ոչ, որը Նիկոյանի հանձնաժողովի դեպքում չկար: Նաև ուսումնասիրվելու է, թե ինչքանով է անցյալ տարի ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված ՀՀ նախագահի հանձնարարականը նոր թափ հաղորդել Մարտի 1-ի բացահայտմանը»,- նշեց Ալլա Հովհաննիսյանը՝ զուգահեռաբար կասկածելով, որ հանձնաժողովի ստեղծմանը կողմ կքվեարկի ԱԺ-ում գործող Հանրապետական մեծամասնությունը: Ուստի, նրա համոզմամբ, այս դեպքում պետք է օգտագործել ամեն հնարավորություն, որով կարելի է Մարտի 1-ի մասին բարձրաձայնել: Նա նշեց, որ զոհերի հարազատների կողմից այդ քայլերը ողջունելի են:

«Եթե Հանրապետականը չի ցանկանում ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնել, կարծում եմ՝ իրենք ևս պետք է «կողմ» քվեարկեն հանձնաժողովի ստեղծմանը: Իսկ եթե «դեմ» քվեարկեն (ոչ միայն Հանրապետական կուսակցությանն է վերաբերում), ապա պատասխանատվությունը կկիսվի այն կուսակացության հետ, ով դեմ է հանձնաժողովին: Մենք դեռ առաջարկներ չենք ներկայացրել, այսօր շատ կարճ հանդիպում է տեղի ունեցել, բայց մյուս շաբաթվա մեջ կհանդիպենք պատգամավորների հետ և այդ առաջարկները կներկայացնենք»,- եզրափակեց իր խոսքն Ալլա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ԱԺ-ում շրջանառության մեջ էր դրել «2008 թ. Մարտի 1-2-ը Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծ: ԱԺ իրավաբանական վարչությունը փորձաքննության էր ենթարկել և դրական եզրակացություն տվել ՀԱԿ–ի առաջարկած նախագծին։ Սակայն այն դեռ չի ներառվել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում