Ամերիկացի բռնցքամարտիկ, գերծանրքաշային Ջոնաթան Բենքսը, ով վերջերս դարձավ ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի մարզիչը, նոկաուտի ենթարկեց իր հայրենակից Սետ Միտչելին: Այսպիսով` Բենքսը նվաճեց WBC վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչումը:
Երկրորդ ռաունդում Բենքսն իր հակառակորդին նոկդաունի ենթարկեց, որից հետո մրցավարը որոշեց դադարեցնել մենամարտը: Միտչելն իր առաջին պարտությունը կրեց մարզական կարիերայի ընթացքում:
Բենքսի ակտիվում կա 29 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն:








































