Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Լատ. Ամերիկան կարող է ճգնաժամից դուրս բերել ԵՄ-ն. Իբերաամերիկյան գագաթնաժողովի մասնակիցներ

Լատինական Ամերիկայի երկրները կարող են ճգնաժամից դուրս գալու հարցում օգնել ոչ միայն Իսպանիային և Պորտուգալիային, այլև ողջ ԵՄ-ին: Նման եզրակացության են եկել Իբերաամերիկյան XXII գագաթնաժողովի մասնակիցները: Գագաթնաժողովն իր աշխատանքն ավարտել է շաբաթ, Կադիսում (Պիրենեյան թագավորության հարավ-արևմուտք): Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

«XXI դարում միջազգային հանրության առջև ծառացած խնդիրները լուծում են պահանջում, որոնց մշակմանը պետք է մասնակցի իբերաամերիկյան հասարակությունը, որի ներուժը բավարար է Եվրոպայում տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար»,- նշել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյը:

Ներկայում Իսպանիայի և Պորտուգալիայի տնտեսություններն ընկղմված են խոր ճգնաժամի մեջ, մինչդեռ Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրները տնտեսապես աճում են: Այդ աճը 2013-ին կարող է հասնել 4 տոկոսի: Այդ իսկ պատճառով հանդիպման եվրոպացի մասնակիցները հատուկ հետաքրքրություն են ցուցաբերել նրանց հետ տնտեսական համագործակցության ուժեղացման շուրջ:

Մարիանո Ռախոյը լատինաամերիկյան երկրներին կոչ է արել մեծացնել ներկայությունը Հին աշխարհում: «Այսօր մենք, ինչպես երբևէ, բաց ենք Լատինական Ամերիկայի համար»,- ասել է նա:

Նման շեշտադրումով է հանադես եկել նաև գագաթնաժողովին որպես դիտորդ ներկա Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն. «Չնայած ոչ այնքան բարենպաստ տնտեսական իրադրությանը, ԵՄ-ն մնում է Լատինական Ամերիկայի խոշորագույն գործընկերներից մեկը»:

Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակու Սիլվան իբերաամերիկյան համագործակցությունը գնահատել է որպես «ներդրում ապագայում»:

Լատինական Ամերիկայի երկրների և կառավարությունների ղեկավարները խոսել են նաև փոքր և միջին բիզնեսի աջակցման և աշխատուժի մասնագիտական հնարավորությունների բարձրացման անհրաժեշտության մասին:

Բազմակողմ հանդիպումն ավարտվել է Կադիսի հռչակագրի ստորագրմամբ, որում իբերաամերիկյան պետություները պարտավորվել են իրականացնել նոր աշխատատեղերի ստեղծման, տարածաշրջանային շուկաների հնարավորությունների ընդլայնման, փոքր և միջին բիզնես աջակցման, ենթակառուցվածքի, հեռահաղորդակցության, էներգետիկ և ջրային ռեսուրսների զարգացման քաղաքականություն: Բացի այդ, մասնակիցները հանդես են եկել ՄԱԿ-ի ԱԽ-ում Իսպանիայի անդամակցության թեկնածության աջակցմամբ:

Իբերաամերիկյան գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է Իսպանիայի տարածքում: Այն նվիրված էր Կադիսի սահամանդրության 200-ամյակին, որը օրինակ է ծառայել բազմաթիվ երկրների սահամանդրությունների ստեղծման համար:

Միջոցառմանը մասնակցել են Հարավային և Կենտրոնական Ամերիկայի 22 երկրներ, ինչպես նաև Իսպանիան, Պորտուգալիան և Անդորրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում