Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները խոստանում են մոտ ժամանակներս նոր ակցիաներ անցկացնել Ռուսաստանում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ ի նշան բողոքի՝ շարժման առաջնորդ Աննա Գուցոլին ՌԴ-ում պերսոնա նոն-գրատա ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է mvkursk.ru-ն:
Շարժման մասնակիցներին զայրացրել է այն, որ անցած ուրբաթ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում Անվտանգության դաշնային ուժերը կանգեցրել էին Գուցոլին և ուղարկել Փարիզ, որտեղ գտնվում է շարժման կենտրոնակայանը:
Միջադեպից հետո FEMEN-ը հայտարարել էր, որ նման միջոցառումները թույլ չեն տա իրենց հրաժարվել ՌԴ տարածքում մերկ կրծքով պուտինյան ռեժիմի դեմ «հարձակում» իրականացնելու գաղափարից: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ակցիաներ անցկացնել Կրեմլի, Անվտանգության դաշնային ծառայության շենքի (Մոսկվայում) և Սմոլնիի դիմաց (Սանկտ Պետերբուրգ):








































