Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է «Դինամո» – «Զենիթ» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ տրիբունայից նետած ճայթրուկը դիպավ դաշտի տերերի դարպասապահ Անտոն Շունինին.
«Ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում տրիբունաներում երկրպագուների պահվածքին, բայց, ցավոք, դրությունը չի փոխվում: Կարծում եմ` պետք է ավելի արդյունավետ միջոցառումներ իրականացնել նման արարքները վերացնելու նպատակով:
«Դինամո»-ն լավ ֆուտբոլ էր ցուցադրում հանդիպման առաջին րոպեներից սկսած և արժանիորեն առաջ էր անցել հաշվի մեջ: Ափսոս, որ խաղը դադարեցվեց հենց այն ժամանակ, երբ մենք գերազանցում էինք հակառակորդին: Հուսով եմ` մեղավորները խստորեն կպատժվեն»,- հայտարարեց Բերեզովսկին:






































