ՀԱՀ իշխող կուսակցությունը արգելափակել է երկրի ղեկավարի իմփիչմենթի փորձը:
Ընդդիմության կողմնակիցները հաղորդում են, որ գործող ղեկավարի կառավարման շրջանում երկրում աճել է գործազրկության մակարդակը, թուլացել է տնտեսությունը, տարածվել է կաշառակերությունը:
«Եթե ընդդիմությունը ցանկանում է իր նախագահն ունենալ, ապա թող սպասի 2014-ի ընտրություններին: Մենք ցույց ենք տվել, որ հավատարիմ ենք ժողովրդավարությանը և հաղթել ենք, քանի որ խորհրդարանը հաստատել է նախագահի հանդեպ իր վստահությունը»,- երկրում իշխող ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մաթոլե Մոթշեկգին մեջբերում են լրատվամիջոցները:
Իմփիչմենթի փորձն արգելափակվել է խորհրդարանի ստորին պալատի 400 ձայնից 264-ով:









































