2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Թուրքիան 4.5 միլիարդ դոլարի ոսկի է արտահանել Իրան և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի վիճակագրության հաղորդագրությունը:
Զեկույցում նշվում է, որ ոսկու արտահանման շնորհիվ Թուրքիան արտաքին առևտրի շրջանառության դեֆիցիտը 9 ամսվա ընթացքում 68 միլիարդ դոլարից կրճատել է 60 միլիարդ դոլարի:
Ոսկու արտահանումն աճել է հայրենական արտադրանքի ընդլայնման շնորհիվ: 2011թ. Թուրքիայում ոսկու արտադրանքն աճել է մինչև 25 տոննա: Համեմատության համար նշենք, որ 2010թ. այն կազմել է 17 տոննա:









































