«Ռոմա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանկո Բալդինին մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, թե հունվարին հռոմեական ակումբը պատրաստ է ուսումնասիրել կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիի տրանսֆերի դիմաց կատարվող առաջարկները:
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ Բալդինին հանդես էր եկել հռոմեական դերբիից հետո, որի ընթացքում ֆուտբոլիստը կարմիր քարտ էր ստացել: Այնուհետև հայտնի էր դարձել «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանի և դե Ռոսսիի կոնֆլիկտի մասին:
««Լացիո»-ի դեմ խաղից հետո իմ խոսքերը դե Ռոսսիի մասին այնքան էլ պատշաճ չէին: Մենք չենք նախատեսում վաճառել դե Ռոսսիի նման կարևոր ֆուտբոլիստի իրավունքները: Նա «Ռոմա»-ի ֆուտբոլիստ է, և ակումբը չի պատրաստվում հրաժարվել Դանիելեից»,- Բալդինիին մեջբերում են իտալական լրատվամիջոցները:







































