Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Հայկական շուկայում հայտնվել են անհայտ ծագման ապրանքներ

Հայկական շուկայում զանգվածային տարածում ունեն կեղծված ապրանքները: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով են դիմել տնտեսվարողներ, հարուցվել են մի քանի վարույթներ: Մասնավորապես շուկայից առգրավվել են ՀՀ-ում արտադրվող «Ռակշա» լվացող միջոցներ, իրանական «Գոլնար» օճառներ, իրանական «Նասիմ» ատամի մածուկ և ռուսական «Էլբոր» փականներ: Այս մասին այսօր Աղվերանում սկսված «Պետական գնումներ և անբարեխիղճ մրցակցություն» թեմայով երկօրյա սեմինար-քննարկման ժամանակ տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա՝ կեղծ ապրանքանիշերը շատ լուրջ խնդիր է, որը ենթակա է ոչ միայն քրեական պատասխանատվության, այլև մրցակցության առումով:

ՏՄՊՊՀ մասնագետ Հայկ Վարդանյանը հայտնեց, որ տնտեսվարողը բողոքել է, որ շուկայում հայտնվել են անհայտ ծագման ապրանքներ, որոնք ամբողջությամբ նույնն են: Այսինքն, կա խախտում՝ առանց իրավատիրոջ համաձայնության ապրանքային նշանի օգտագործում, նաև մրցակցության տեսանկյունից տուժում են օրինական տնտեսվարողը և սպառողը: Նրա խոսքով՝ բնօրինակը կեղծվածից շատ դժվար է տարբերակել, միայն հատուկ նշումների միջոցով են տարբերվում:

Ա. Շաբոյանը հայտնեց, որ հանձնաժողովը խանութներից պահանջել է փաստաթղթեր, բայց պարզվել է՝ բոլոր խանութներն այդ ապրանքները ձեռք են բերել շուկայից, որն օրենքով թույլատրված է, և փաստորեն առաջնային վաճառողին չեն կարող գտնել:

ԳԴՀ Համբուրգի երկրամասային դատարանի նախագահող դատավոր Մարկուս Շնայդերը նշեց, որ նման դեպքերում, երբ առաջնային արտադրողին հնարավոր չէ գտնել, հարկավոր է պատասխանատվության ենթարկել վաճառողներին. «Սա միանշանակ ապրանքահենություն է: Կեղծված ապրանքը բնօրինակի անունն է կրում: Հնարավոր է նաև մտավոր սեփականության իրավունքների խախտում է առկա, պետք է քննել: Արդարացված է շուկայից հանելու և հետագայում վաճառելու որոշումը, որը խախտելու դեպքում պետք է քրեական պատասխանատվության ենթարկել»:

Ռուսաստանից «Էլբոր» փականներ ներկրող ընկերության շահերի պաշտպան փաստաբան Արտակ Միքայելյանը հայտնեց, որ կեղծ ապրանք արտադրողները, իրենց տվյալներով, Չինաստանից են, իսկ դրանք տարածողներն այնքան են հմտացել իրենց գործում, որ առանձին մեքենաներով են շրջում և առաջարկում ապրանքը, դրա համար նրանց գտնելը շատ բարդ է: Մինչդեռ արդեն մոտ 80 խանութներում այդ ապրանքից հայտնաբերել են: Պատասխանատվության ենթարկելու բարդությունն, ըստ նրա, այն է, որ քրեական գործ հարուցվում է միայն այն դեպքում, երբ ապրանքի արժեքը գերազանցում է 200 հազար դրամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում