ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: