Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` վաղը Իրանում տեղի է ունենալու Սիրիայի հարցով «Ազգային երկխոսություն» խորհրդաժողով, որի բացման ժամանակ ելույթ է ունենալու Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Վերջինս կարծում է, որ սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև երկխոսության կայացման ճանապարհով:
Հանդիպմանը մասնակցելու նպատակով Սիրիայից Թեհրան են ժամանելու մոտ 200 քաղաքական, կրոնական գործիչներ և կուսակցապետեր, այդ թվում` նաև Սիրիայի քրդերի ներկայացուցիչներ: Բացի այդ, թեհրանյան հանդիպմանը ներկա կլինեն Սուդանի, Ալժիրի, Թուրքիայի, Եգիպտոսի, Լիբանանի և Իրաքի ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ Սիրիայի կառավարությունը ներկայացնելու է ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը:












































