Քրիշտիանու Ռոնալդուի` Մադրիդի «Ռեալ»-ը լքելու ցանկության մասին հայտարարությունից հետո մի շարք գրանդ ակումբներ սկսել են հետաքրքրվել պորտուգալացու ծառայություններով:
Հարձակվողին ցանկանում են իրենց թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի ու ՊՍԺ-ի ղեկավարները:
Առաջարկի ֆինանսական կողմով «Յունայթեդ»-ը զիջում է իր մրցակիցներին, սակայն առավելությունն այն է, որ Ռոնալդուն արդեն խաղացել է թիմի կազմում: Անգլիական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է այդ տեղափոխության նպատակով 200 մլն եվրո ծախսել:









































