Կատալոնական «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլը վերականգնվել է վնասվածքից և կարող է խաղադաշտ դուրս գալ Լա Լիգայի 12-րդ տուրում կայանալիք «Սարագոսա»-ի դեմ խաղում: Հիշեցնենք, որ 34-ամյա պաշտպանը վնասվածք էր ստացել ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում կայացած «Բենֆիկա»-ի դեմ խաղում:
Խերարդ Պիկեն` հիմնական կազմի մյուս կենտրոնական պաշտպանը, նույնպես ապաքինվել է: Ազդրի վնասվածքի պատճառով Պիկեն շարքից դուրս էր մնացել 7 շաբաթով:
Հիշեցնենք, որ 11 տուրերից հետո «Բարսա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:









































