ԱՄՆ Արևմտյան Տեխասի Միդլենդ քաղաքում Union Pacific ընկերությանը պատկանող գնացքը մխրճվել է բաց տեղաշարժվող հարթակի մեջ, որտեղ գտնվել են վիրավոր վետերանների պատվին անցկացվող շքերթի մասնակիցները:
Ճանապարհատրանսպորտային աղետի հետևանքով զոհվել է 4 վետերան, ևս 17-ն ստացել են վնասվածքներ, հաղորդում է Associated Press-ը:
10 տուժած ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Հարթակի վրա այդ պահին գտնվել է 24 վետերան՝ իրենց կանանց հետ:
Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը հետաքննում է աղետի պատճառները:
Միջոցառումն ամնենամյա է, որն անցկացվում է նախկին զինծառայողների մասնակցությամբ: