Սև ոսկու գինը կտրուկ թանկացել է՝ իսլամիստ գրոհայինների կողմից իրաքյան քաղաքների զավթման ֆոնին: Այս մասին հայտնում է Korresposndent.net-ը:
Brent տեսակի հյուսիսծովյան նավթի ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում ավելացել է 3.07 դոլարով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 113.02 դոլարի:
WTI տեսակի ամերիկյան թեթև նավթի ֆյուչերսների արժեքը նյույորքյան NYMEX բորսայում աճել է 2.13 դոլարով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 106.53 դոլարի: