Իրանական նավթի արտահանումը անցած տարվա համեմատությամբ կրճատվել է 43%-ով՝ Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցների պատճառով, հաղորդում է Ալ-Արաբիա պարբերական:
Այսպիսով, Իրանը նավթային ոլորտում օրական կորցնում է 100 միլիոն դոլար տնտեսական արգելքների հետևանքով, որոնք անհնարին են դարձնում ամբողջ նավթահումքի արտահանումը:
Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցի համաձայն` 2012թ. հոկտեմբերին Իրանն օրական արտահանել է 1.3 բարել նավթ, իսկ անցած տարի միևնույն ժամանակահատվածում` օրական 2.3 միլիոն բարել նավթ: Սա նշանակում է, որ Իրանն օրական կորցնում է մոտ 109 միլիոն դոլարի եկամուտ: