Երեկ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական բոլոր շրջանների աշխատակիցներին չեն թույլատրել լքել աշխատավայրը մինչև Հայ ազգային կոնգրեսի կողմից հանրահավաքի ավարտը: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները երեկ իրենց աշխատանքն ավարտել են երեկոյան ժամը 9-ին: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, նույն ռեժիմով են աշխատել նաև որոշ նախարարություններ: