ՀՀ ազգային վիճակագրության տվյալների համաձայն` Հայստանում 2008թ. արձանագրվել է ոջլոտության 2487 դեպք: Հարաբերական ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով 77.1 է: Այսինքն` 100 հազարից գրեթե 80-ը տառապում էր ոջլոտությամբ: Իսկ 2009թ. արձանագրվել է ոջլոտության 1410 դեպք: Հարաբերական ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով 43.6 է: Այսինքն` 2009թ. 100 հազարից գրեթե 50-ն են տառապել ոջլոտությամբ: Ի դեպ, այս ուսումնասիրությունը կատարվել է միայն դպրոցներում եւ պետական հիմնարկներում: Հետեւաբար` այս թվերը չեն կարող ոջլոտության ամբողջական պատկերն արտահայտել: