Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ժոզեֆ Դեբոնո Գրեխը (Մալթա) և Պեդրո Ագրամունտը (Իսպանիա) Ադրբեջան են ժամանելու նոյեմբերի 25-ին: Այս մասին հայտարարել է Դոբոնո Գրեխը:
Համազեկուցողները Բաքու են ժամանելու 4 օրով և հանդիպումներ են անցկացնելու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Այցի նպատակը ԵԽԽՎ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին գնահատական տալն է: Դա կլինի համազեկուցողների ամփոփիչ տարածաշրջանային այցը՝ ԵԽԽՎ լիագումար նիստից առաջ:
Համազեկուցողները վերջին անգամ Ադրբեջան են ժամանել փետրվարի 1-3-ին: