Monday, 13 05 2024
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

Կատաղի փոթորկի հետևանքով ավերածություններ՝ Խարբերդի դպրոցում

Երեկ տեղի ունեցած աննախադեպ մրրիկը, իսկ երկու օր առաջ էլ տեղացած կարկուտն Արարատի մարզում 40 տոկոսով ավերել է ձմերուկի, սեխի, վարունգի, եգիպտացորենի ցանքատարածությունները: Երեկվա մրրիկից տուժել են Արարատի մարզի մի շարք գյուղեր, փլուզվել՝ տանիքներ: Աննախադեպ մրրիկի պատճառով երեկ տուժել է նաև Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ամբողջությամբ պոկվել է դպրոցի նոր մասնաշենքի տանիքը:

Դպրոցի տնօրեն Մարինե Սարգսյանը «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ ժամը 19:30-ին սկսված մրրիկն աննախադեպ էր, կատարվածը՝ անսպասելի: Դպրոցը հիմնովին վերանորոգվել է 2006 թվականին: «Լավ է, որ այդ ժամանակ դպրոցի տարածքում մարդ չի եղել, քանի որ մարդիկ սովորաբար այստեղ այդ ժամերին զբոսնում են»,- ասաց տնօրենը՝ հավելելով. «Այս մեկ ամսվա ընթացքում սպասվում են անձրևներ, ես չգիտեմ՝ ինչ է լինելու»:

Դպրոցի տնտեսվարն էլ պատմեց, որ տանիքը պոկվել-ընկել է այնպիսի ուժգնությամբ, որ ամբողջ գյուղը շտապել է դպրոց: Տնօրենի խոսքով՝ կարծիք կա, որ գուցե տանիքը ժամանակին լավ ամրացված չի եղել, իսկ մնացածը թողնում է փորձագետներին:

Տանիքն ուժգնությամբ ընկել է դպրոցի մերձակայքի ծառերի վրա՝ արմատախիլ անելով դրանք:

Մարզպետը, գյուղապետը արդեն այցելել են դպրոց, ծանոթացել խնդրին:

Նոր Խարբերդ համայնքի ղեկավար Կամո Կակոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ փորձում են լուծումներ գտնել. «Մի մասը կախված է մարզպետից, մի մասը՝ համայնքից: Մարզպետն ասաց՝ տեսնենք, թե ինչպես է կառավարության հետ խնդիրը լուծելու, մի գյուղ չի, որ մարզպետը մտածի՝ մարզում հրատապ լուծման կարիք ունեցող ինը այսպիսի դեպք կա»,- հավելեց Կամո Կակոյանը:

«Կարծեցի՝ երկրաշարժ ա, վազեցի դուրս, տեսա՝ կռիշն ա»,- պատմեց դպրոցի պահակ Գուրգեն պապը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում