Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Ծառուկյանին պաշտոն պետք չէ, պաշտոնը Քոչարյանին է պետք. մամուլ

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Գյումրի` իր հետ տանելով Սամվել Բալասանյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացած աղբահան ու այլ մեքենաները: «168 ժամ»-ը գրում է, որ Գյումրիում նա խախտել է «լռության ուխտը»` պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի և ելույթ է ունեցել գյումրեցիների առաջ: Սակայն նրանից ակնկալվող հիմնական հարցին` նախագահական ընտրություններին իր և իր կուսակցության մասնակցության վերաբերյալ, կրկին չի պատասխանել: Չի պատասխանել ուղղակի, սակայն գյումրեցիների առջև ունեցած ելույթում անուղղակի խոսել է այդ մասին` կրկնելով ղեռևս Աժ ընտրությունների քարոզարշավից մնացած իր մի քանի ստանդարտ հայտարարություններից մեկն այն մասին, որ իրեն ոչինչ պետք չէ, և ինքը պատրաստ է կորցնել ամեն ինչ:

«Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի»,- ասել է Գ. Ծառուկյանը: Նա իր ելույթում` առանց անուններ նշելու, քննադատել է այսօր վարվող տնտեսական քաղաքականությունը` ուղղված հիմնականում վարչապետ Տիգրան Սարգսյանին, խոսել է արտագաղթի, սոցիալ-տնտեսական խնդիրների մասին: «Հիմնական խնդիրն այն է, որ ծրագիր կամ բյուջեն կազմելու համար ոչ թե պետք է վերևից նայեն, ոչ թե թղթերի վրա պետք է ասեն, որ Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է այդ ծրագիրն իրականություն դարձնեն, որ ժողովուրդն իրեն խաբված չզգա… ժողովուրդը ոչ նպաստ ա ուզում, ոչ էլ օգնություն, այլ ժողովուրդն ուզում է պայման, աշխատանք, հնարավորություն… Մեր ուզածն էլ սա է, մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ ոլորտ ենք ուզում, ոչ էլ ինչ-որ ուրիշ գումար վաստակել ենք ուզում: Աստծո կամոք, մենք ոչ պետական պաշտոնում ենք եղել, ոչ էլ ուզում ենք լինել, ոչ էլ ինչ-որ ոլորտ լինի, կամ մենաշնորհ լինի, մենք ուզում ենք, որ ժողովրդի դեմքին ժպիտ լինի և ժողովուրդը երկրից չթողնի-գնա, որովհետև այսօր գնալով ժողովրդի վիճակն էլ վատանալու է»,- հայտարարել է նա:

Գագիկ Ծառուկյանի կամ նրա տեխնոլոգների հաշվարկն, իհարկե, պարզ է` այս խոսքերի իմաստն այն է, որ նա «պայքարում» է ոչ թե հանուն պաշտոնի, այլ ժողովրդի: Բայց դրանով Գագիկ Ծառուկյանն արձանագրում է հերթական քաղաքական ու քաղաքագիտական նոնսենսը` «այլընտրանքային ուժ» լինելու մասին ԲՀԿ-ի ինքնահռչակումից հետո: Գ. Ծառուկյանը մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժի ղեկավարն է, ինչպես ԲՀԿ-ականներն են սիրում կրկնել, ստացել է մոտ 500 հազար ձայն և օր ու գիշեր աշխատում է ոչ թե սեփական բիզնեսի, այլ հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի բարգավաճման: Ծառուկյանն ու նրա ղեկավարած ուժը քննադատում են կառավարությանը` «ծրագիր կամ բյուջե» կազմելու հարցում, ներկայացնում են տարբեր հարցերի լուծման` իրենց մշակած ծրագրերը, որոնք իրագործելու համար քաղաքականության մեջ դեռևս միակ ճանապարհն իշխանության գալն ու պաշտոններ, այսինքն` սեփական ծրագրերն իրագործելու համար լծակներ ստանալն է: Սակայն Ծառուկյանն արդեն որերորդ անգամ հայտարարում է, որ իրեն պաշտոն պետք չէ: Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունների հիմքում ընկած է ոչ թե մարդկությանը դեռևս անհայտ քաղաքագիտական նոր մոդելի փնտրտուքը, այլ այն, որ իրականում ԲՀԿ նախագահին իսկապես պաշտոն պետք չէ: Պաշտոն պետք է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով նախօրեին տված հարցազրույցում այդքան ջանացել էր ԲՀԿ-ին ներկայացնել` որպես ինքնուրույն ու կայացած քաղաքական ուժ: Այսինքն` մեծ հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանն արտահայտում է ճշմարտությունը` հայտարարելով, որ իրեն պաշտոն պետք չէ: Պարզապես նա չի ցանկանում կամ չի կարողանում ներկայացնել ճշմարտության մյուս մասը` թե ում է պետք պաշտոնը, որի համար պայքարում է դե յուրե իր կողմից ղեկավարվող ուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում