Ֆրանսիան և Իրանը վաղը՝ չորեքշաբթի, կանցկացնեն ուղիղ երկկողմ բանակցություններ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը՝ փոխանցում է France Press-ը:
«Ֆրանսիայի և Իրանի միջև երկկողմ քննարկումները կկայանան չորեքշաբթի»,- հայտարարել է Ֆաբիուսն Ալժիրում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Խորհրդակցությունները կանցկացվեն Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների նախաշեմին, որոնց հերթական փուլը սկսվում է Վիեննայում՝ հունիսի 16-ին: Բանակցությունների նպատակն է վերջնական համապարփակ համաձայնագրի ձեռք բերումը՝ տնտեսական պատժամիջոցների հանման դիմաց:









































