ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը Սաուդյան Արաբիայի Թագավորության արտգործնախարար Սաուդ Ալ-Ֆեյսալի հետ հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի ճգնաժամի կարգվորման հարցը, ասվում է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում, տեղեկացնում է RIA Novosti–ն։
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշ հրատապ հարցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել Սիրիայում ճգնաժամի կարգավորման քաղաքական-դիվանագիտական խնդրին, տարածաշրջանում մյուս հակամարտային իրավիճակներին։ Ռուս-սաուդյան երկկողմ հարաբերությունների վիճակը և հեռանկարները քննարկելիս ընդգծվել է կողմերի պատրաստակամությունը դրանց աշխուժացման հարցում, ներառյալ առևտրատնտեսական և էներգետիկ փոխգործակցությունը, որտեղ առկա է զարգացման ծանրակշիռ ներուժ»,- ասվում է փաստաթղթում։









































