ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հունիսի 9-ին ԱԺ նիստում նշեց, որ ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի նոյեմբերի 7-ին և 2013-ի նոյեմբերի 18-ին ստորագրված «ՀՀ «Հյուսիս- Հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիրը ներկայացվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձաժողովի նիստում:
Նրա խոսքով՝ հանձնաժողովի անդամները հիմնականում դրական են գնահատել՝ և պայմանագրի պայմանները, և պայմանագիրն ամբողությամբ, բայց քննարկում է եղել որոշ հարցերի վերաբերյալ, առաջին՝ ինչու՞ հին ճանապարհները երկար ժամանակ մնում են անսարք, սակայն դա բացատրվեց, որ տեխնիկայի հետ կապված հարց է: Ալեքսանյանը նշեց, որ բոլոր հարցադրումները հնչեցին, սակայն եթե կլինեն ուրիշ հարցեր, պատրաստ է պատասխանել:
Ալեքսանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը որոշել է դրական եզրակացությամբ համաձայնագիրը ներկայացնել ԱԺ վավերացմանը:









































