ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հունիսի 9-ին ԱԺ նիստում թվարկեց «Հյուսիս – Հարավ» ճանապարհային միջանցքի առավելություններին: Նա նշեց, որ այն ապահովում է Հայաստանի, Վրաստանի տարածքով ելք դեպի Սև ծով, ապա նաև եվրոպական երկրներ:
Այս միջանցքի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ճանապարհի անվտանգությունը և հարմարավետությունը, կրճատել ժամանակային և ֆինանսական ծախսերը, միջազգային չափանիշներին բավարարող բարելավված ճանապարհային միջանցք, առաջին կարգի ճանապարհ, Երևան – Գյումրի հատվածում առաջին կարգի ճանապարհ, ժամանակակից սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ, ճանապարհային միջանցքի արդյունավետ համակարգ:
Զաքարյանը նաև նշեց, որ այս մայրուղու կառուցումը հնարավորություն կտա խթանել Տաթևի զբոսաշրջային կենտրոնի, Ջերմուկ քաղաքի զարգացման և Զվարթնոցի ազատ տնտեսական գոտու ծրագրերին:










































