Մինեսոտայի համալսարանի մասնագետների նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ առնետները ի վիճակի են զգալ զղջում սխալ կայացրած որոշումների առնչությամբ:
Ավելի վաղ համարվում էր, որ նման կոգնիտիվ վարքը հատուկ է բացառապես մարդուն:
Հետազոտությունը գլխավորել է նյարդաբանության պրոֆեսոր Դեյվիդ Ռեդիշը, հայտնում է vesti.ru-ն:
«Ամենաբարդ խնդիրը ափսոսալը հիասթափությունից տարբերելն էր: Այն բանից, թե հատկապես ինչ զգացում է ունեցել առնետը, կախված է եղել նրա հետագա վարքը»,- ասում է Ռեդիշը:
Ըստ հետազոտողների՝ հետագայում արդյունքների տվյալները կարող են օգնել հասկանալու, թե ինչպես է զղջումը ազդում որոշումների կայացման վրա նյարդաբանական մակարդակում:











































