3-րդ տարին անընդմեջ Սիեթլի սիմֆոնիկ նվագախումբը Sonic Evolution նախագծի շրջանակում կամուրջ է ստեղծում սիմֆոնիկ նվագախմբի և քաղաքի ամենաստեղծագործ երաժիշտների միջև: Ամեն տարի, քաղաքի երաժշտական ժառանգության անցյալին, ներկային ու ապագային նվիրված տոնակատարությունների առիթով, Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբի ֆրանսիացի դիրիժոր Լյուդովիկ Մորլոտը և նվագախումբը հանձնարարում են համաշխարհային կարգի կոմպոզիտորներին գրելու նվագախմբային համաշխարհհային պրեմիերաներ՝ ոգեշնչված խմբերից և արտիստներից, ովքեր իրենց ուղին սկսել են Սիեթլից կամ կապված են Սիեթլի հետ:
Լոնդոնաբնակ կոմպոզիտոր Գաբրիել Պրոկոֆիևը այս տարվա համերգի համար նվագախմբի կատարմանն է հարմարեցրել լեգենդար ռեփեր Sir Mix-A-Lot-ի երկու հիթերը: Դրանցից է Baby Got Back-ը, որի՝ բեմում կատարման համար Sir Mix-A-Lot-ը միացել է Մորլոտին և նավագախմբին Benaroya Hall-ի բեմում:
Sonic Evolution-ի հովանավորն է CTI BioPharma կորպորացիան:










































