Sunday, 19 07 2026
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Ռուսական ընկերությունները պատրաստվում են յուանով վճարել

Ռուսական ընկերությունները պատրաստվում են պայմանագրեր կնքել յուանով և ասիական այլ արժույթներով այն մտավախությունների ֆոնին, որ արևմտյան պատժամիջոցները կարող են իրենց դուրս մղել դոլարային շուկայից, գրում է CNBC-ն:

«Վերջին մի քանի շաբաթներին շուկայում մեծ հետաքրքրություն է նկատվում ռուսական խոշոր կորպորացիաների կողմից յուանի և ասիական այլ արժույթների, նաև Ասիայում հաշիվներ բացելու նկատմամբ»,- Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Deutsche Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն Պավել Տեպլուխինը:

ՎՏԲ բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինը ևս հայտարարել է, որ ոչ դոլարային արժույթների օգտագործման ընդլայնումը բանկի հիմնական առաջադրանքներից է:

Ռուսական ընկերության ղեկավարը հայտնել է, որ իր ընկերությունն արդեն հիմք է դրել հետագա պատժամիջոցների դեպքում այլ արժույթներով հաշիվների անցնելու համար: «Եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք պատրաստ ենք անցնել այլ արժույթների, օրինակ՝ չինական յուանի կամ հոնկոնգյան դոլարի»,- ասել է բիզնեսմենը:

«Գազպրոմ նավթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Դյուկովը նշել է, որ ընկերությունը սպառողների հետ քննարկում է պայմանագրերը դոլարայինից այլ արժույթների փոխելու հնարավորությունը:

«Նորիլսկի նիկել» ընկերությունը ևս երակարաժամկետ պայմանագրերը յուանով արտահայտելու հնարավորության վերաբերյալ բանակցել է չինացի սպառողների հետ:

Ռուսական տնտեսության մեջ, սակայն, դոլարից լրիվ հրաժարում չի նախատեսվում, CNBC-ը բերում է ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովի խոսքը. «Ռուսաստանն առայժմ չի ենթարկվում համակարգային պատժամիջոցների, որոնք կարող էին հանգեցնել դոլարին մեր տնտեսության հասանելության արհեստական սահմանափակման,… չեմ կարծում, թե մինչ այդ Ռուսաստանն արհեստական «ապադոլարացման» քայլեր ձեռնարկի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում