«Սենդի» փոթորիկը իր առաջացրած սեյսմիկ ալիքներով երկրաշարժի նման ցնցել է ԱՄՆ-ը՝ Ֆլորիդայից Վիսկոնսին: Այս մասին գրում է Huffington Post-ը:
Փոթորկի հետևանքով ընդերքի ցնցումները ցույց են տրվում անիմացիայով, որը վիզուալացրել է հոկտեմբերի 26-ին Ֆլորիդային մոտենալուն պես` սեյսմիկ կայանների ակտիվացումը: Երկրաշարժը գրանցող մոնիտորները ֆիքսել են կատաղի քամիների առաջացրած սեյսմիկ ալիքների սահքը ծովից:
Անիմացիան պատրաստել է Սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտների միավորման (Սիեթլ) սեյսմոլոգ Ալեքս Հատկոն: