Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ու Microsoft Research-ի մասնագետները ստեղծել են ParentGuardian հավելվածը: Այն խնդրահարույց երեխաների ծնողներին օգնում է հաղթահարել կատաղության ու հուսահատության նոպաները:
Հավելվածն առաջարկում է սթրեսի մակարդակի նվազման տարբերակներ՝ հարուցված էմոցիանալ անհանգստություններով, հայտնում է Zee News-ը:
Դա նման տեսակի առաջին համակարգն է, որը պարզում է սթրեսի նշանները և իրական ժամանակում ռեալ խորհուրդներ է տալիս:
Դրա հիմնական սկզբունքը չի հենվում միայն մեկ մարդու կարիքների վրա, այլ կառուցում է համակարգ, որն օգնում է ընտանիքի բոլոր անդամներին:
Ինչպես ասում են հավելվածի հեղինակները, այն թույլ կտա ծնողներին լինեն այնպիսի ծնողներ, ինչպիսին նրանք են երազում լինել:










































