Մոսկվայի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ փոխվում է, սակայն դա անբավարար է դրա լուծման համար, կարծում է Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը:
«Ռուսաստանի գործողություններում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, սակայն դա բավարար չէ», ասել է Շտայնմայերը այսօր գերմանական Der Tagesspiege թերթին տված հարցազրույցում՝ հավելելով, թե անհրաժեշտ է հանդարտեցնել իրավիճակը Դոնբասում:
Շտայնմայերը նախազգուշացում է Ուկրաինայի իշխանություններին երկրի արևելքում ուժի անհամաչափ կիրառումից:
«Ամեն մի պետություն ունի իրավունք պաշպանելու իրեն ներքին հարձակումներից, սակայն ակնհայտ է նաև, որ տվյալ լարված իրավիճակում խելամիտ է զգուշորեն օգտագործել ռազմական միջոցները և չափի զգացումով»,- նշել է քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով՝ կարևոր է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «անվտանգ դարձնեն ընդհանուր սահմանը»:









































