Քանի դեռ ԱՄԷ-ում հերթական երկնաքերն են կառուցում, Հնդկաստանում փորձում են լուծել աշակերտների կահույքի խնդիրը: Որպես կանոն, այս երկրում երեխաները հատակին են դաս սովորում՝ ոտքերը ծալելով և տետրը դիմացը դնելով: Այս մասին գրում է Lady.ru-ն:
Այս դիրքից երեխաների մոտ հաճախ առաջանում են կեցվածքի խնդիրներ: Ոչ առևտրային Aarambh ընկերությունը որոշել է ուղղել այս թերությունը և սովորական ստվարաթղթե տուփից ծալովի նստարան է պատրաստել՝ Help Desk-ը:
Յուրահատուկ մոդելը հեշտությամբ բացվում է և նստարանի վերածվում: Իսկ դասերի ավարտից հետո այն կարելի է նորից ծալել պայուսակի պես: Արտադրության մեջ ստվարաթղթի կրկնակի օգտագործումն այն ավելի էժան է դարձնում և ավելի թեթև՝ կրելու համար:
Նստարանն արժե 20 ցենտ, ինչը հասանելի է Հնդկաստանի բոլոր բնակիչներին:
Այսպիսով, Aarambh ընկերությունը հուսով է լուծել ոչ միայն աշակերտների կահույքի խնդիրը, այլև բարձրացնել նրանց կրթության մակարդակը, քանի որ այսպիսի նստարանի մոտ ավելի երկար կարելի է նստել:











































