Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան պարտության է մատնել ռումինուհի Սիմոնա Հալեպին և դարձել Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող:
Խաղը տևել է 3 ժամ: Շարապովան մրցակցի նկատմամբ առավելության է հասել 6:4, 6:7, 6:4 հաշվով:
Հավելենք, որ Շարապովան «Ռոլան Գարոս»-ում հաղթել է երկրորդ անգամ: Այս տիտղոսը 32-րդն էր նրա մարզական կարիերայում և 3-րդն ընթացիկ մրցաշրջանում:









































