Thursday, 16 07 2026
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան

Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը

«Չեմ կարծում, որ դա մեզ համար նորություն է: Ռուսաստանն ունի իր հարաբերությունները բոլոր կողմերի հետ, անկախ այն հանգամանքից, թե երրորդ կողմի հետ ինչ հարաբերություններ ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալուվ ռուսական կողմի հայտարարությանը՝ «Ադբեջանը մեր ռազմավարական գործընկերն է»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուասատնի ԱԳՆ մամուլի խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչն այսպիսի հայտարարություն էր արել. «Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: 2013 թ. երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը կազմել է 3.5 մլրդ ԱՄՆ դոլար: Դա 4 տոկոսով ավելի է, քան 2012 թ.: Ռուսաստանի արտահանման ծավալը կազմել է 3 մլրդ, ներմուծմանը՝ 640 մլն դոլար: Ադրբեջանում գործում է ավելի քան 500 ռուսական ընկերություն»,- ասել է Լուկաշևիչը՝ հավելելով, որ հունիսի 17-18-ը Ռուսաստանի արտգործնախարարը կմեկնի Բաքու»:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը նաև Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Նման պարագայում մեր երկրի համար մտահոգիչ չէ՞ այն հանգամանքը, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն միաժամանակ ռազմավարական գործընկեր է մեր հակառակորդ Ադրբեջանի հետ: «Դա մեզ համար նորություն չէ: Եվ սա մենք միշտ արձանագրել ենք՝ կապված զենքերի վաճառքի և այլ խնդիրների հետ: Բնականաբար, ՌԴ-ն պետք է հարգի նաև այն կողմերի հետ ունեցած համաձայնությունները, որոնք մինչև հիմա ձեռք են բերվել: Սակայն բոլոր այդպիսի դեպքերում նա մի բան է պնդում, թե որևէ մեկի հետ համաձայնությունը կամ պայմանավորվածությունները, ռազմավարական հարաբերությունները ուղղված չեն երրորդ կողմի դեմ»,- պատասխանեց Ա. Ռուստամյանը:

Բայց նման պարագայում Հայաստանը վտանգավոր իրավիճակում չի՞ հայտնվում: «Հայաստանը միշտ է ծանր վիճակում, Հայաստանը նոր չէ, որ այս տարածաշրջանում է և ունի բազմաթիվ խնդիրներ, չլուծված հակամարտություն: Այս հարցերը, բնականաբար միշտ էլ պետք է մեր օրակարգում լինեն, և մենք պետք է հասկանանք, որ մեզ համար անվտանգության խնդիրները առաջնային են: Մեր խնդիրն է, որ կարողանանք պատրաստված լինել աշխարհաքաղաքական հարթությունում տեղի ունեցող զարգացումներին: Եվ այն, ինչ կատարվում է վերջին շրջանում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք պետք է ունենանք մեր արտաքին քաղաքականության դոկտրինը, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչը դժբախտաբար չի երևում: Մենք շատ կրավորական, զգուշավոր պահվածք ենք ունեցել մինչև հիմա: Եվ այնպես ենք վարվել, որ հանկարծ մի բան չանենք, որը կարող է մյուսին դուր չգալ»,- ավելացրեց Ա. Ռուստամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում